Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ Արցախյան երկրորդ պատերազմում հայկական զինուժի կողմից Գյանջա քաղաքի գնդակոծման համար Հայաստանին միջազգային մակարդակով պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում, հայտնում է Report.az-ը:
«Հայկական զինված ուժերը հրթիռներ են արձակել Ադրբեջանի երկրորդ խիտ բնակեցված քաղաք հնագույն Գյանջայի վրա՝ հանցանք կատարելով մարդկության և խաղաղության դեմ: Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցագործներին միջազգային մակարդակով պատասխանատվության ենթարկելու: Մենք ոգեկոչում ենք մեր հայրենակիցների հիշատակը, ովքեր զոհվել են Գյանջայի հրետանային ինտենսիվ հրետակոծությունից»,- ասված է հաղորդագրության մեջ: