Թալիբների ԱԳ նախարարի պաշտոնակատարը և թուրք դեսպանը հանդիպել են․ ՀԺ
Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Աֆղանստանում Թուրքիայի դեսպան Ջիհադ Էրգինայի և «Թալիբան» իսլամիստական շարժման ձևավորած կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի հանդիպումը:

Թուրքական լրատվամիջոների փոխանցմամբ, սա առաջին պաշտոնական հանդիպումն է Թուրքիայի և «Թալիբանի» միջև:

Հանդիպման մասին հայտնել է թուրք դեսպանը Twitter-ում արած գրառմամբ: Նա արտգործնախարարի պաշտոնակատարին վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել աֆղան ժողովրդին և հարաբերություններ կառուցել՝ հիմնված պատմական կապերի վրա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթական, առողջապահական մի շարք այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում իշխանությունը գրավելուց և այն ստանձնելւց հետո գրեդթե կորել է դիվանագիտական կապը աշխարհի երկրների, կարևոր դիվկառույցների ու Աֆղանստանի միջև: Նման հանդիպումները եզակի բնույթ են կրում:

Թարգմանությունը՝ Հայկական Ժամանակ