«Խնդրում եմ, հայրիկիս տուն վերադարձրեք», «Բելոուսով, խոսիր մեզ հետ». Բողոքի ակցիա՝ ՌԴ ՊՆ շենքի առջև
 Մոսկվայում մոբիլիզացվածների կանայք և մայրերը բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ ՊՆ շենքի առջև: Լուսանկարներում պատկերված են կանայք՝ ծնկի իջած։

Նրանց պաստառների վրա այսպիսի գրություններ են՝ «Խնդրում եմ, հայրիկիս տուն վերադարձրեք», «Ժամանակն է, որ մոբիլիզացվածները տուն գան», «Անդրեյ Ռեմովիչ Բելոուսով, խոսիր մեզ հետ։ Մենք կանք»: Երբ կանայք հավաքվել են ՊՆ շենքի մոտ, շուտով նրանց է մոտեցել դատապարտյալներին տեղափոխող ավտոմեքենան՝ ոստիկանության աշխատակիցներով, և կանայք ծնկի են իջելնշում է Sotavision-ը։ Մոբիլիզացվածների կանայք ակցիային իրենց հետ տարել են նաև երեխաներին: