«Բացարձակապես ընդհատումներ չկան». Օվերչուկը՝ հայ-ռուսական առևտրային հարաբերությունների մասին
Ռուսաստանի և Հայաստանի առևտրային հարաբերություններում ընդհատումներ չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Բացարձակապես չկա ոչ մի (ընդհատում-խմբ.):

Վերին Լարսը նորմալ գործում է: Առևտրի և տնտեսության մեջ ամեն ինչ նորմալ է»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է նաև, որ Հայաստանի պատվիրակությունը ներկա է լինելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

«Հունիսի 3-4-ին, այո, կլինի Եվրասիական միջկառավարական խորհուրդ, այնտեղ կլինի հայկական պատվիրակությունը»,- ասել է Օվերչուկը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունենալու հունիսի 3-4-ը Մինսկում։