ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահութաբեր է Հայաստանի համար. դա է հաստատում վիճակագրությունը. ՌԴ ԱԳ փոխնախարար
 Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին տնտեսական տեսանկյունից ձեռնտու է երկրին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական ֆորումի նիստից հետո։ «Հայաստանն ընդհանրապես այս տարի ԵԱՏՄ նախագահն է, կատարում է նախագահության գործառույթները: Հայաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ բոլոր անդամները, շահում է անդամակցությունից»,- ասել է նա։  

Պանկինի խոսքով՝ տնտեսական ասոցիացիան ունի իրացման մեծ շուկա, և դրան մասնակցությունը ենթադրում է բոլոր հնարավոր տեխնոլոգիական արդյունաբերական կոոպերացիաներ, նախագծեր։ Նրա խոսքով՝ Հայաստանի օգուտները վիճակագրորեն հաստատված են տարբեր տնտեսական ցուցանիշներով։