«Հայաստանի հետ հարաբերություններում մեր կողմից երբեք զիգզագներ չեն եղել». Զախարովա Այն ենթադրությունը, որ ռուսական կողմը պատրաստվում էր դուրս բերել բոլոր սահմանապահներին Հայաստանի սահմաններից, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում քննարկվել է հայկական կողմի խնդրանքով որոշ հատվածներից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան միշտ «հավատարիմ է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին և պատմականորեն բխել է դրանցից»։ «Բայց դա երկկողմանի շարժում է: Մեր կողմից երբեք զիգզագներ չեն եղել, իսկ մնացածը հարցրեք պաշտոնական Երևանից»,- ասել է նա։