ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա ցուցարարների նկատմամբ վերաբերմունքի հարցով, իսկ Հայաստանի համատեքստում՝ «Արևմուտքի գերեզմանային լռություն»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները։
«Մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը ինքնիշխան պետության ներքին գործն է։ Այս դեպքում Արևմուտքի արձագանքը զարմացնում է իր կայունությամբ: Սա հերթական երկակի ստանդարտ է, այս օրինակը հիանալի կերպով ցույց է տալիս»,- ասել նա։ Նրա խոսքով՝ Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին կիրառվում է նաև բիրտ ուժ։
«Կարծես թե Արևմուտքին անջատել են այս օրակարգից, միացրել են միայն մեկ նոտա, իսկ մնացած ամեն ինչ կարծես տեղի չի ունենում»,- ասել է նա: Զախարովան նաև մատնանշել է ԵՄ-ում և ԱՄՆ-ում ԶԼՄ-ների կողմից Վրաստանում ցույցերի տարածումը, որոնց ռեպորտաժներում ցուցարարները ներկայացվում են որպես հերոսներ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ արևմտյան մեյնստրիմը կարծես թե «սքողում» է Հայաստանում «բազմահազարանոց» բողոքի ակցիաները՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ չի կատարվում, կամ իրադարձությունները ներկայացնում է որպես հայ ժողովրդի կամքը չարտացոլող և իբր դրսից կազմակերպված: