Ռուսաստանն ուզում է Հրվ. Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունն ամբողջովին ապաշրջափակվի. ՌԴ ԱԳՆ
 Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։


«Հենց սրանով է զբաղված եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»,- հայտարարել է նա։


Գալուզինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Արևմուտքի երկրների ճնշման ներքո» Երևանը եռակողմ փոխգործակցությունը սառեցնելու որոշում է կայացրել նաև այս ուղղությամբ։ Մոսկվան անհրաժեշտ է համարում «որքան հնարավոր է շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և հաղորդակցությունների համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար»։