«Իրանը չի ընդունի Հարավային Կովկասում ռազմականացման ուժեղացմանն ուղղված ցանկացած մոտեցում». Քանանի
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իրանը մշտապես ընդգծել է, որ օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս չի նպաստում անվտանգության ու կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը։ Այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի անվտանգությունը Իրանի կարևորագույն առաջնահերթություններից է։ Հարավային Կովկասի անվտանգությունն ազդում է ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:
Քանանին հայտարարել է, որ Իրանի ռազմավարությունը «բանակցություններ և բազմակողմ երկխոսություն վարելն է՝ օգտագործելով գոյություն ունեցող մեխանիզմները»՝ լուծելու համար տարաձայնությունները և հաստատելու համար խաղաղություն, կայունություն և անվտանգություն Հարավային Կովկասում:
«Հարավային Կովկասում ռազմականացման ուժեղացմանն ուղղված ցանկացած մոտեցում կբարդացնի տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը և կվնասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին, և Իրանը դա չի ընդունի։ Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում ձևավորել մեխանիզմներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի բարդացմանը»,- ասել է նա։