Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն՝ պատասխանելով Վրաստանում Հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությանը վերաբերող օրինագծի մասին մեր հարցին, որն ընդդիմությունը ռուսական «ինոագենտների մասին» օրենքի կրկնօրինակում են համարում և որը դարձել է բողոքի ցույցերի առիթ` ասաց, որ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալը շատ կարևոր է իրենց երկրի համար և իրենց կառավարությունը շատ մեծ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ։ Իսկ 2017 թվականին Վրաստանում այն ժամանակ Ազգային ժողովի նախագահ, այժմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ մշակվել և ընդունվել է նոր Սահմանադրություն։
«Մենք սահմանադրությամբ ունենք այնպիսի կետ, որը միանշանակ ասում է, որ եվրաինտեգրումը մեր առաջնահերթությունն է։ Մեր քաղաքական թիմը սահմանադրական մակարդակի է բարձրացրել ու տեղափոխել մեր ճանապարհը դեպի Եվրոպա», - ասաց Բրեգաձեն։
Նախարարը մատնանշեց նաև վիզաների ազատականացումն ու նշեց, որ սա ևս իրենց թիմի աշխատանքի շնորհիվ է հնարավոր դարձել։ «Այս քաղաքական թիմն է հնարավոր դարձրել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալը», - ասաց Բրեգաձեն։ Նախարարի կարծիքով՝ անգամ տեսականորեն հնարավոր չէ, որ այս օրենքը որևէ բացասական ազդեցություն ունենա Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա։ Ընդհակառակը՝ Բրեգաձեն վստահություն հայտնեց, որ շուտով կանցնեն ԵՄ անդամության բանակցությունների փուլին։