Ռուս խաղաղապահները կմասնակցեն Խոջալուի ականազերծման գործողություններին
 Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը կներգրավվի Խոջալուի ականազերծման և զինամթերքի վնասազերծման գործողություններում, ճեպազրույցում հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալության նախագահ Վուգար Սուլեյմանովը:  

Վ. Սուլեյմանովի խոսքով՝ աշխատանքներ են տարվում ականազերծման գործողություններին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասնակցության փաստաթղթավորման ուղղությամբ. «Նրանք արդեն հավատարմագրում են անցնում: Տեխնիկան, շները և աշխատուժը շուտով կներգրավվեն Խոջալուի ականազերծման գործընթացում»: