ՌԴ-ում կստեղծվի Պուտինին ուղիղ ենթակա նոր նախարարություն՝ պատասխանատու միգրացիոն քաղաքականության համար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանում կստեղծվի ազգամիջյան և միգրացիոն քաղաքականության համար պատասխանատու գերատեսչություն, գրում է «Վեդոմոստին»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ենթադրվում է, որ նոր գերատեսչությունն ուղիղ ենթակա կլինի նախագահին։
Թերթի զրուցակիցներից երկուսի խոսքով՝ այժմ մշակվում է նոր գերատեսչության կառուցվածքը, բայց դրա ձևաչափը վերջնական չի որոշվել։ Դա կարող է լինել նախարարություն, որն, ըստ էության, կմիավորի այն լիազորությունները, որոնք ներկայումս ունեն Ազգային գործերի հարցերով դաշնային գործակալությունը և ՆԳՆ միգրացիոն հարցերով գլխավոր վարչությունը:
Մյուս կողմից՝ նոր գերատեսչությունը կարող է ունենալ նույնպիսի լայն լիազորություններով նախագահին ենթակա գործակալության կարգավիճակ։
Նոր դաշնային գերատեսչությունը կզբաղվի միգրացիայի և ազգամիջյան հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերով։