Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության կայքում հրապարակվել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հոսպիտալացված 145 մարդկանց ցուցակը։
Փաստաթղթից պարզ է դառնում,որ նրանցից առնվազն ինը ծայրահեղ ծանր վիճակում են։ Տուժածները հոսպիտալացվել են Կրասնոգորսկի, Օդինցովոյի, Դոլգոպրուդնիի, Խիմկիի և Մոսկվայի հիվանդանոցներ։