Եթե ԱՄՆ-ն ունի կամ ուներ հավաստի տեղեկատվություն տեղի ունեցած ահաբեկչության մասին, ապա այն պետք է անհապաղ փոխանցի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Մոսկվայում ԱՄՆ և ՄԹ դեսպանատները զգուշացրել էին հնարավոր միջադեպերի մասին և կոչ արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ մեծ միջոցառումներին մասնակցությունից։