Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Ջեյհուն Բայրամովի, Իլյա Դարչիաշվիլիի և Հաքան Ֆիդանի 9-րդ եռակողմ հանդիպումը։
Եռակողմ հանդիպման շրջանակներում նախատեսվում են Ջեյհուն Բայրամովի անձնական հանդիպումները իր գործընկերների հետ, ինչպես նաև արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։