Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ, որտեղ դիվանագետին տեղեկացրել են, որ ամերիկյան երեք ոչ առևտրային կազմակերպություններ Ռուսաստանում անցանկալի են ճանաչվել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Մարտի 7-ին ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լ. Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որին տեղեկացրել են, որ ԱՄՆ երեք ոչ առևտրային կազմակերպություններ ճանաչվել են Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի կազմակերպություններ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ պահանջելով դադարեցնել ցանկացած աջակցություն նրանց։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում Թրեյսիին ասել են, որ ՌԴ ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ՝ ընտրությունների և հատուկ ռազմական գործողության համատեքստում, որը ներառում է վնասակար ակցիաներ և ապատեղեկատվություն, կկասեցվի։