Կիպրոսը համակարգված կաշխատի, որ Հայաստանին ավելի մոտեցնեն ԵՄ-ին. Կոնստանտինոս Կոմբոս
Կիպրոսը համակարգված կաշխատի ԵՄ–Հայաստան երկխոսության ամրապնդման ուղղությամբ: Այս մասին Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:


«Կիպրոսը համակարգված կաշխատի ԵՄ–Հայաստան երկխոսության ամրապնդման ուղղությամբ, կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն ԵՄ–ին»,- ասել է նախարարը: