Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին,  տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանին ուղեկցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և պաշտոնատար մի խումբ այլ անձինք: