Բորելը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքների մասին
Արարատ Միրզոյանի հետ մտքերի լավ փոխանակում է եղել Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհրդի նախաշեմին, X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Քննարկել ենք խորացող փոխգործակցությունը, ներքաղաքական զարգացումները և խաղաղության նախաձեռնությունները: Լիակատար աջակցություն ենք հայտնել Բրյուսելյան գործընթացի վերսկսմանը»,- գրել է նա։

Բորելը նշել է, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները դրական ուղու վրա են։