«Զանգեմ Բայդենին ի՞նչ ասեմ, ասեմ՝ օյ, ես վախենում եմ, վախենո՞ւմ». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Եթե դուք իսկապես ցանկանում եք դադարեցնել ռազմական գործողությունները, դուք պետք է դադարեցնեք սպառազինության մատակարարումը. ամեն ինչ կավարտվի մի քանի շաբաթում, ահա և վերջ»,- հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու նա չի զանգահարում Բայդենին Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
«Ինչո՞ւ զանգեմ նրան: Ինչի՞ մասին խոսել կամ ի՞նչ թախանձել. «Դուք պատրաստվո՞ւմ եք այսինչ զենքը մատակարարել Ուկրաինային։ Օ, ես վախենում եմ, վախենում, խնդրում եմ, մի մատակարարե՞ք»: Ինչի՞ մասին խոսենք»,- հավելել է նա: