«Պուտինը պրոբլեմ է դարձել աշխարհակարգի համար. պետք է պատրաստ լինել պատերազմի». Ռումինիայի պաշտպանության շտաբի պետ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռումինիայի պաշտպանության շտաբի նոր ղեկավար, գեներալ Գեորգիցե Վլադը համոզված է, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիրախավորելու է Մոլդովայի Հանրապետությունը։
«Ռուսաստանի Դաշնությունը պրոբլեմ է դարձել աշխարհակարգի, ժողովրդավարության համար։ Ըստ էության, սա Ռուսաստանի պատերազմն է ժողովրդավարական աշխարհի հետ։ Սա պատերազմ չէ Ուկրաինայի հետ: Այո, Ռումինիայի ժողովուրդը, ինչպես Եվրամիության, ամբողջ Եվրոպայի ողջ բնակչությունը պետք է մտահոգված լինի, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք պատրաստ լինելու համար։ Ես անձամբ, պարտադիր չէ՝ որպես զինվորական, կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը դրանով կանգ չի առնելու։ Եթե նա հաղթի Ուկրաինայում, հիմնական թիրախը կլինի Մոլդովայի Հանրապետությունը»,- ասել է գեներալ Գեորգիցե Վլադը Europa Liberă-ին տված հարցազրույցում։
Գեներալը պնդում է, որ լարվածությունը կարող է աճել Արևմտյան Բալկաններում, և որ «նախագահ Պուտինի քաղաքականությունն առաջիկայում կսրվի»։