Կրեմլը արձագանքել է Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությանը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միաժամանակ նա ընդգծել է․ - «Ռուսաստանի համար կարևոր է, որ դա բացասաբար չանդրադառնա Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա»։