Իսրայելական բանակը գրոհել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտների վրա
 Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի բազմաթիվ օբյեկտների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
 
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել Մարվահինա շրջանում գտնվող«Հըզբոլլահ»-ի ռազմական համալիրին, ինչպես նաև Այթա ալ-Շաբ շրջանի հրթիռային կայանքին ու ահաբեկչական ենթակառուցվածքին»,-ասվում է հաղորդագրության մեջ: