Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ պետպարտքը գերազանցել է 34 տրիլիոն դոլարը
ԱՄՆ պետպարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 34 տրիլիոն դոլարը։ Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվել են գերատեսչության կայքում։

Ինչպես երևում է աղյուսակից, դեկտեմբերի 29-ի դրությամբ երկրի ընդհանուր չմարված պետական պարտքը կազմել է $34,001 տրլն։ Դրանից մեկ օր առաջ այն գնահատվում էր 33,911 տրլն: Պետական պարտքի նախորդ ռեկորդային մակարդակը՝ 33 տրիլիոն դոլար, գրանցվել է սեպտեմբերի կեսերին։

2023 թվականի սկզբին ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է սահմանված առաստաղը՝ 31,4 տրիլիոն դոլար։ Դրանից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բազմիցս զգուշացրել է դեֆոլտի սպառնալիքի մասին, եթե լիմիտը չբարձրացվի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և դեմոկրատները Կոնգրեսին կոչ են արել բարձրացնել լիմիտը առանց առանց որևէ պայմանի։ Միաժամանակ, հանրապետականները, որոնք վերահսկում են Ներկայացուցիչների պալատը, հրաժարվել են բարձրացնել առաստաղը՝ առանց բյուջեի ծախսերը կրճատելու։  

Մայիսի 29-ին ԱՄՆ նախագահ Բայդենը և Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Քևին Մաքքարթին հասել են փոխզիջման, իսկ հունիսին Բայդենը ստորագրել է օրենք, որը նախատեսում է պարտքի առաստաղի բարձրացում 2025 թվականի հունվարի 2-ից: Մինչ այդ ժամկետը լիմիտը կասեցվում է: Սպիտակ տունը վստահեցրել է, որ պետական պարտքի մասին համաձայնագիրը չի ազդի Ուկրաինային տրամադրվող օգնության վրա։