ԱՄՆ-ն պետք է պաշտպանի արցախահայերի անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք. ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդին հրապարակել է տեսաուղերձ, որում խոսել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության և Արցախում տեղի ունեցած ողբերգության կրկնության մասին։ 

«Որպեսզի օգնենք կանխել  ևս մեկ պատերազմ և աջակցենք ազատության ու ժողովրդավարության սկզբունքներին, ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցություն հայերի ինքնապաշտպանության ու ինքնորոշման իրավունքի համար և հանդես գա ի պաշտպանություն արցախահայերի անվտանգ վերադարձի իրենց պատմական հայրենիք»,- ասել է նա: