Շվեդիան հանել է Թուրքիային պաշտպանական արդյունաբերություն մատակարարելու էմբարգոն

 
Շվեդիան հանել է էմբարգոն և սկսել Թուրքիային տրամադրել պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտահանման լիցենզիաներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը, փոխանցում է Yeni Şafak-ը:
«Այն բանից հետո, երբ խորհրդարանական կոմիտեն ընդունեց ՆԱՏՕ-ին Շվեդիայիանդամակցության առաջարկը, տեղի էունեցել ուշադրություն գրավող դեպքերի զարգացում: Հայտնի է դարձել, որ Շվեդիան սկսել է Թուրքիային տրամադրելպաշտպանական արդյունաբերության ոլորտում արտահանման լիցենզիաներ՝երկարատև էմբարգոյից հետո»,- գրում է թերթը:
 
Շվեդիան 2019 թվականի հոկտեմբերից էմբարգո է սահմանել Թուրքիա պաշտպանական արդյունաբերության ոլորտի մատակարարումների վրա։ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությանը, փաստաթուղթը ներկայացվել է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։