Հայաստանն ու Ադրբեջանը վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ հռչակել են խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներնավարտելու իրենց պատրաստակամությունը։ Դա կապահովի Կովկասում խաղաղության և կանխատեսելիության մթնոլորտ։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են խաղաղության օրակարգի հարցեր։
«Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա: Մենք չենք պարտադրում մեր միջնորդությունը, բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները (ոչ միայն ԱՊՀ-ի շրջանակներում, այլ նաև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների առումով) որքան հնարավոր է շուտ կնքենհամաձայնագիր: Դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարևոր է մեզ համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։