Երևանում պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արզումանյան 3/3 շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել ընթացող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ բուժօգնության հերթապահ բուժանձնակազմը տեղում մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։



Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրի վերածված ավտոմեքենայի, հրդեհի հարևանությամբ կայանված ու ջերմահարված «Kia» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունները։



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մոտ 200-300 մետրից լսել են պայթյունի ձայնը, ապա մոտեցել և տեսել, թե ինչպես է ավտոմեքենան վառվում։



shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 42-ամյա Մհեր Մանուկյանն է