Ադրբեջանն ընդլայնում է Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը. Բայրամով

«Ադրբեջանն ընդլայնում է անցյալ տարվա վերջից Հայաստան մատակարարվող ապրանքների ցանկը, ինչպես նաև արագ տեմպերով շարունակում է ազատագրված տարածքների վերականգնումը»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Էստոնիայի իր գործընկեր Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան և Հայաստանից բեռների տարանցման սահմանափակումները։