Սերբիայում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են դեկտեմբերի 19-ին՝ խորհրդարանական ընտրություններում «Ալեքսանդար Վուչիչ-Սերբիան չպետք է կանգ առնի» կոալիցիայի հաղթանակից հետո, գլխավորում է ընդդիմությունը, որը համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ։
Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել քաղաքային վարչակազմի շենքը գրոհելու փորձ, կոտրվել են դռներ ու լուսամուտներ: Ոստիկանության աշխատակիցները շենքի ներսըվահաններով են ծածկել և կիրառելարցունքաբեր գազ։ Իրավապահ մարմիններին հաջողվել է ցրել ցուցարարներին և շղթայի մեջ վերցնել վարչական շենքը։ Երկու ոստիկան ծանր վիրավորվել է, 35 մարդ ձերբակալվել։
Սերբիայի նախագահ Վուչիչը բողոքի ակցիաները կապել է «արտաքին միջամտության» հետ և շնորհակալություն հայտնելօտարերկրյա ծառայություններին տրամադրած տեղեկատվության համար։ Այսօր նա կհանդիպի ՌԴ դեսպանի հետ։
Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը հայտարարել է, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է Սերբիային Բելգրադում սպասվող անկարգությունների մասին։
Pink հեռուստաալիքի եթերում Բռնաբիչը հայտնել է, որ ինքն անձամբ է շփվել արևմտյան երկրների դիվանագետների հետ՝ առկա տվյալների մասին նրանց տեղեկացնելու համար, սակայն նրանք լուրջ չեն վերաբերվել այդ տեղեկատվությանը։
«Մենք ունեինք տվյալներ ծառայություններից, որոնք նախազգուշացրել էին այս մասին: Այս տեղեկությունը մեզ առաջին հերթին տրամադրել է Ռուսաստանի անվտանգության ծառայությունը, սակայն նրանք (արևմտյան երկրների ներկայացուցիչները) մեղադրել են մեզ ապատեղեկատվություն տարածելու մեջ և այդ ամենը համարել անհեթեթություն։ Նրանք ծիծաղել են,
և, ինչպես նախագահը (Ալեքսանդար Վուչիչը) ասաց, ոմանք դա լուրջ էին ընկալում, ոմանք ուզում էին օգնել, իսկ շատերը գիտեին և չէին ուզում օգնել»,- ասել է Բռնաբիչը։
Նա ընդգծել է, որ Սերբիայում ժողովուրդը կորոշի, թե ուր է գնում երկիրը։ Բռնաբիչի խոսքով՝ Սերբիայում «նոր Մայդան չի լինի»։