ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 24-ին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ժիրայր Ա.-ն, «ՎԱԶ 2107»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Հ.-ն իսկ «Hyundai Elantra»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ Արման Ք.-ն։
Վթարի հետևանքով «Hyundai»-ի վարորդ Արման Ք.-ն, նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Հովհաննես Ք․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից Արման Ք․-ն տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, իսկ «ՎԱԶ 2107»-ի վարորդ Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված Հովհաննես Ք․-ն գիտակցության չգալով մահացել է։ վերնագիր ասա