Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են «BMW» մակնիշի, «Jeep Compass» մակնիշի, «Ruichi» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։