Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և իր ներկայացուցիչներին պատասխանատու պաշտոններում նշանակելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է կազմակերպության կանոնադրության հիման վրա։ Ինչպես նշել է Պեսկովը, պատճառ է դարձել այն, որ  Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել  իր պարտավորությունները:


Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը, որը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: