Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուշիի ոլորաններում 9 անձի կյանք խլած վթարի դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։
Այս մասին տեղեկությունը հայտնել են Քննչական կոմիտեից։
Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։
Կատարվում է նախաքննություն։