Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2027 թվականի պետբյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ասել է, որ Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին, և կսկսվեն հանրային քննարկումները։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Անահիտ Ադամյանի հետ։
Հարցին, թե կհաջողվի արդյոք իշխանությանը ընդդիմությանը բերել կառուցողական դաշտ,
թե ոչ, Անահիտ Ադամյանն ասաց, որ իր կարծիքով՝ դա չպետք է լինի իշխանության խնդիրը,
դա ընդդիմության խնդիրը պետք է լինի։
«Իսկ ինչի՞ համար են հայտնվել խորհրդարանում, ինքնանպատա՞կ։ Այստեղ շատ հետաքրքիր
զիգզագ կա, որովհետև Սահմանադրությունը կընդունվի, թե չի ընդունվի, դա խորհրդարանի
խնդիրը չի, դա ժողովրդի խնդիրն է՝ այո կամ ոչ ասել նոր Սահմանադրությանը։ Խորհրդարանի խնդիրն ընդամենը հանրաքվեն է։ Հիմա ի՞նչ
փաստարկով ընդդիմությունը պետք է ասի ո՛չ, ժողովուրդ, դու իրավունք չունես, ի՞նչ փաստարկով,
սահմանադրական փոփոխություններին համաձայն չեն, թող արտահայտեն իրենց տեսակետը, շատ
լավ։ Եթե ամբողջ խնդիրը հռչակագիրն է, եկեք այն փաստն արձանագրենք, որ 2015 թվականին,
երբ մենք էլի սահմանադրական փոփոխություններ էինք անում, խորհրդարանական կառավարման
մոդելի էինք անցում, էդ ժամանակ էլ հռչակագիրն արդեն իսկ չէր գործում»,- ասաց Անահիտ
Ադամյանը։
Խոսելով նաև ԱԺ միջադեպի մասին, որը տեղի ունեցավ ԹՐԻՓՓ-ի նախագծի վավերացման հենց
հաջորդ օրը և պատասխանելլով հարցին, թե այդ միջադեպը կապված էր արդյոք նախագծի վավերացման
հետ, Անահիտ Ադամյանն ասաց, որ իր կարծիքով, դա ուղիղ արձագանքն էր համաձայնագրին։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան