Haypass.am հարթակը բարեհաջող գործարկվել է և գործում է բնականոն հունով

Haypass.am հարթակը բարեհաջող գործարկվել է և գործում է բնականոն հունով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։


Haypass.am հարթակի միջոցով հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ հաջողությամբ անցնել են նախագրանցման գործընթացը և ներկայանում են սպասարկման։


Կենսաչափական տվյալների հավաքագրման գործընթացը ևս իրականացվում է բնականոն հունով։


Առանձին տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում մասնագիտական տեխնիկական խումբն ուսումնասիրում է դրանք և լուծում։