Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա։
«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներից պարբերաբար ստացել և շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ կառուցապատողները լրացուցիչ վճարներ են պահանջում գազի մատակարարման բաժանորդ դառնալու համաձայնություն տրամադրելու համար։
Ներկայացված բողոքների հիման վրա հարուցվել են մի շարք վարույթներ։ Միաժամանակ հարցին համակարգային լուծում տալու նպատակով այն բարձրացվել է նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջև։ Կազմակերպվել են քննարկումներ ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։
Օպերատիվորեն արձագանքելով հանձնաժողովի բարձրացրած մտահոգություններին՝ ՀԾԿՀ-ն 2026 թվականի հոկտեմբերի 14-ի N 284-Ն որոշմամբ հստակեցրել է գործող կարգը (հիմնավորումը՝ https://www.e-draft.am/projects/10587/justification)։
Տեղեկացնում ենք բնակիչներին, որ գործող կարգի համաձայն՝ նորակառույց բազմաբնակարան շենքում գազիֆիկացում ունենալու համար՝ կառուցապատողի համաձայնությունը ստանալու, առավել ևս դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀԾԿՀ-ի 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններո»,- նշվում է հաղորդագրությունում։