Արամ Սարգսյանը Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված դիմել է դատախազություն. կառույցն ընթացք է տվել դիմումին

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումին:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են դատախազությունից:


Նշենք՝ Արամ Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008-2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։


Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։

Սարգսյանը միաժամանակ պահանջել է ուսումնասիրել երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքները։