Այս պահին Ազգային ժողովում ընթանում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, որի ընթացքում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների՝ հիմնականում TRIPP նախագծին վերաբերող հարցերին։
Չնայած նախագիծը ներկայացվել է բավականին մանրամասն, ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին մանիպուլյատիվ ձևակերպումներով հարցեր հնչեցնել։ Սակայն վարչապետի սպառիչ պատասխաններից հետո «Ուժեղ Հայաստանը», ըստ էության, մարտավարական նահանջ որդեգրեց, նախընտրեց լռել՝ հրաժարվելով վարչապետին հետագա հարցեր ուղղելուց։
Բացառություն էր միայն Գառնիկ Դավթյանը, որի հարցը, սակայն, անսպասելի ընթացք ստացավ։ Պատգամավորը, ըստ իրավիճակի ընթացքի, ակնկալում էր, որ իրեն կպատասխանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն պատասխանեց անձամբ վարչապետը։ Դավթյանը շփոթվեց, իսկ վարչապետը նրան հիշեցրեց, որ հարցին պատասխանողին որոշում է հենց ինքը՝ վարչապետը։
«Երիտասարդ պատգամավոր եք, չգիտեք, որ երբ հարց եք տալիս, ես եմ որոշում՝ ով պատասխանի։ Մի քիչ կմեծանաք՝ կհասկանաք»,- արձագանքեց վարչապետը։
TRIPP-ի շուրջ բանավեճը շարունակվում է, բայց այսօրվա հարցուպատասխանից տպավորությունն այն է, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց լռել, իսկ միակ բացառությունը՝ Գառնիկ Դավթյանը, վարչապետի պատասխանից հետո հայտնվեց բավականին անհարմար դրության մեջ։