Կայացել է ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության հանձնաժողովի նիստը․ հաշվի են առնվել ՀՀ ԱԺ-ից ստացված դիտողությունները

Հոկտեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցավ ԱՊՀ ՄԽՎ գիտության և կրթության հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

862312610_28954256537591666_5428369309023186867_n.jpg (69 KB)

«Նիստի ընթացքում քննարկվեցին գիտության և կրթության ոլորտներին առնչվող մոդելային իրավական ակտերի նախագծեր։


Քննարկման արդյունքում հավանության արժանացավ ԱՊՀ մասնակից պետությունների համար երեխաների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ առաջարկությունների նախագիծը՝ հաշվի առնելով ազգային խորհրդարաններից, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովից ստացված դիտողություններն ու առաջարկությունները»,- գրել է պատգամավորը սոցցանցի իր էջում։