Իրանը ապարատ է դուրս բերել տիեզերական ուղեծիր, որի մեջ կենդանիներ կան
Իրանն այսօր հայտնեց, որ ապարատ է դուրս բերել տիեզերական ուղեծիր, որի մեջ կենդանիներ կան։ Թեհրանն այդ քայլով պատրաստվում է առաջիկա տարիներին մարդ ուղարկել տիեզերք։

Ըստ պետական IRNA գործակալության՝ այդ մասին ասել է հեռահաղորդակցության նախարար Իսա Զարեպուրը, առանց հայտնելու, թե արձակված ապարատում ինչ կենդանիներ կան։

Աղբյուր՝ azatutyun.am