Քաղաքացիակենտրոն լրատվություն
««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը կընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի օրակարգում:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հանդես կգա որպես նախագծի հարակից զեկուցող:
Նախագծին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ՝ 1:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագիծը ներկայացրել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը: