Հոկտեմբերի 21-ին Հրազդան քաղաքի որոշ հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 07:00-18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան 104-317 շենքերի և Վանատուր թաղամասի ջրամատակարարումը:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: