Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակից թեկնածուներին կոչ է անում ապօրինի ճնշումների դեպքում դիմել ուղիղ իրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․

«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով։

Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»։