Օ՛Բրայենը վաղը կայցելի Ադրբեջան՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը աջակցելու նպատակով
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը վաղը՝ դեկտեմբերի 6-ին, կայցելի Բաքու, հաղորդել է Պետդեպարտամենտը։

Ամերիկացի դիվանագետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշվում է, որ այցը նպատակ ունի «աջակցել խաղաղությանը» Երևանի և Բաքվի միջև։