Գյումրու «ուժեղ» համերգին կռնայիք քյաբաբ էլ բաժնեիք. Գյումրեցիների արձագանքը «ուժեղների» կազմակերպած ռաբիս համերգին

Երեկ Գյումրու օրվան նվիրված համերգը, որը կազմակերպել էին «Ուժեղները» բուռն քննարկումների առիթ է դարձել։


Համերգին հրավիրված էին ռաբիս երգիչներ Անետ Աղաբեկյանը, Արշավիր Մարտիրոսյանը և այլք, իսկ համերգի ձևաչափն ու ընտրված կատարողները դժգոհություն են առաջացրել գյումրեցիների շրջանում։


Շատերի կարծիքով՝ Գյումրին արժանի էր ավելի բարձր մակարդակի համերգի։


Civic.am-ը ծաղկաքաղ է արել գյումրեցի օգտատերերի գրառումները երեկվա Գյումրու տոնին կազմակերպխած համերգի վերաբերյալ. 


Սամ Մատինյան. «Գյումրու «ուժեղ» համերգին կռնայիք քյաբաբ էլ բաժնեիք😃Ըդքան փող ունեիք ,ի՞նչ  կեղնիր😃


 Հ.Գ.Ամենայն հարգանքով բոլոր երգիչ- երգչուհիներին և հանդիսատեսին , ամեն բան իր տեղում է սիրուն»:




Հրաչ Սահակյան. Էդ աղջկա երգելուց հրապարակը «Ճ» կլասի ռեստորանի է վերածվել․ մենակ կալյաններն ու վերջում մոտեցվող հաշիվն է պակասում՝ քիպլիկ ռաբիզ բանկետնի դառնալու համար։


Չհուզվեք քննադատությունից, պարզապես հաջորդ նվերը մտածված ու որակյալ թող լինի։


Եթե էս քաղաքում կա սիմֆոնիկ, ժող. գործիքների, փողային պետական նվագախմբեր ևս, գուցե ծանոթանայիք գործող խմբերի ունեցած խնդիրներին, ֆինանսավորեիք որևէ բան ու համ օրվա իշխանության պորտը տեղը դնեիք, որ լավ չեն նայում խմբերին, համ մեր ականջները կխնայեինք կենտրոնով անցնելուց ու ավելի լավ համերգային մաս կունենայիք ի դեմս երկու ռաբիզ «աստղերի»:


Հ.Գ. Հայաթի Հովոն մոտիկ տղա է, երկու Ռուբեն Մխիթարյանների հետ էլ լավ հարաբերություն ունեմ, սկրինները ուղարկելուց չաթի կազմը կխնայեք»:


Արմենուհի Մինասյան. «Իհարկե, կներեք մշակութանվաստիս, բայց մեկդ համերգի վարիչին հլը հարցրեք էն տղուց իմանա «լեննականիս յայլեքը» մոտավորապես քաղաքի որ կողմերն է․․․


հանգը բռնել էիք, ճիշտ է, բայց որ հայերեն իմանայիք, իմաստն էլ մի կերպ կբռնեիք․․․


#Գյումրուտոն #կլկլիկփարթի #ուժեղծախս»: