Թրամփը խոստովանել է, որ դիմահարդարվում է․ «Չեմ ուզում դիակի նման տեսք ունենալ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքնուրույն է դիմահարդարվում և դեմքին փոքր քանակությամբ կոսմետիկ միջոցներ օգտագործում՝ ավելի թարմ տեսք ունենալու համար։


«Ես շատ քիչ դիմահարդարում եմ օգտագործում և դա անում եմ ինքնուրույն։ Եթե գոնե մի փոքր չքսես, դիակի նման տեսք կունենաս։ Ես չեմ ուզում այդպիսի տեսք ունենալ»,- ասել է Թրամփը։


New York Post-ի հաղորդմամբ՝ Վրաստանի նահանգում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս Թրամփը ծաղրել է դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆին՝ պնդելով, որ վերջինս կոսմետիկայի վրա ավելի շատ գումար է ծախսել, քան ԱՄՆ պատմության ընթացքում որևէ այլ սենատոր։


Ելույթի ընթացքում Թրամփը նաև խոսել է սեփական արտաքինի և դիմահարդարման մասին՝ նշելով, որ ինքն էլ է փոքր քանակությամբ կոսմետիկ միջոցներ օգտագործում։


Ավելի վաղ լրագրողները բազմիցս ուշադրություն էին հրավիրել Թրամփի ձեռքի մաշկի վրա նկատվող տոնային կրեմի հետքերի վրա։ Ըստ հրապարակումների՝ դիմահարդարման միջոցով նա քողարկում էր ձեռքի կապտուկները։ Սպիտակ տան ներկայացուցիչները նախկինում հայտարարել էին, որ դրանք առաջացել են հաճախակի ձեռքսեղմումների հետևանքով։