Հոկտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում գործող «Էրեբունի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 604 սենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 50-ամյա Ալբերտ Ն․-ի դին:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։