Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ

Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես կրթության, մշակույթի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում։


Նախարար Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա ծրագրերին Հայաստանի ակտիվ ներգրավածության և նախաձեռնություններին տրվող կարևորությունը:


Կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը փոխվստահության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խթանման համատեքստում: