Մեքենագործների փողոցի շենքի դիմաց կառուցված պարսպի վերաբերյալ դատարան ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է. Գյուլնազարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Փարաքար համայնքի Մեքենագործների փողոցի հարգելի բնակիչներ,


Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Մեքենագործների փողոցի շենքի դիմաց կառուցված պարսպի վերաբերյալ դատարան ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է։


Արդեն շուրջ երեք տարի է՝ այս խնդիրը բարձրաձայնվում է։ Այսօր մենք մեկ քայլով մոտեցել ենք երեխաների վաղեմի երազանքի իրականացմանը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով այդ տարածքում կկառուցենք երկար սպասված Խաղաղության հրապարակը՝ ստեղծելով երեխաների համար ժամանցային, անվտանգ ու ուրախ միջավայր։

Կից ներկայացնում եմ դատարանի վճիռը։